00:00:00

Ինչ ունեցվածք ունի Արմեն Սարգսյանի օգնականը. «Փաստ»

13:39, 19 դեկտեմբեր 2018 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Լիլիթ Երեմյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարատու պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները կազմել են 4000 ԱՄՆ դոլար: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Լիլիթ Երեմյանի դրամական միջոցները կազմել են 2 770 471 ՀՀ դրամ և 8000 ԱՄՆ դոլար: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել  է 2 706 890 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է երկու աշխատավարձերից՝ համապատասխանաբար կազմելով 1 984 573 ՀՀ դրամ և 722 317 ՀՀ դրամ: Անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Լիլիթ Երեմյանն Արմեն Սարգսյանի օգնականի պաշտոնում է նշանակվել 2018թ. սեպտեմբերի 17–ին»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր