00:00:00

ԱԺ-ում հրահանգել են հանձնել ծառայողական մեքենաները ժամանակից շուտ․ «Ժողովուրդ»

13:33, 19 դեկտեմբեր 2018 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախօրեին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից ԱԺ խմբակցությունների ղեկավարներին ու մշտական հանձնաժողովների նախագահներին հրահանգվել է հանձնել ծառայողական ավտոմեքենաները: Եվ սա այն դեպքում, որ մինչ նոր խորհրդարանի անդրանիկ նիստը իրավունքի ուժով արձակված այդ խորհրդարանի անդամները դեռ համարվում են պատգամավոր և պետք է օգտվեն իրենց իրավունքներից: Թերթին հայտնի դարձավ, որ մի մասին ուղղակի ասվել է հանձնել մեքենաները, մի մասին էլ ասվել է, որ տեխզննում անցնելու համար մի քանի օրով դրանք պետք է թողնել ավտոտնակում: Բաբլոյանի անունից իջեցված հրահանգը դժգոհությունների առիթ է հանդիսացել: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանին, որն էլ նշեց. «ԱԺ նախագահը չի զբաղվում այդպիսի հարցերով։ Իսկ մեքենաները կհանձնեն լիազորությունների ավարտից ողջամիտ ժամանակ առաջ»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր