00:00:00

The Economist-ը Հայաստանը ճանաչել է տարվա երկիր

03:58, 19 դեկտեմբեր 2018 Աշխարհ

Բրիտանական The Economist հանդեսը Հայաստանը ճանաչել է տարվա երկիր: «Տարվա երկիր» մրցանակը ստանում է ոչ ամենաազդեցիկ, ոչ ամենահարուստ, ոչ ամենահամեղ սնունդով երկիրը: Այդ երկիրը տոնում է առաջընթացը: Ո՞ր երկիրն է ամենաշատը բարելավվել վերջին 12 ամիսներին, ազդարարում է Էկոնոմիստը: Բարդ ընտրություն էր, տարվա երկիր կոչմանը հավկանում էին Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Էկվադորը, Պերուն, Հարավաֆրիկյան Հանրապետությունը… վերջում ընտրությունը  երեք երկրի շրջանակում էր՝ Մալայզիան, որտեղ քաղաքացիներն ընտրություններով հեռացրին վարրչապետին, որը չէր կարողացել բացատրել իր բանկային հաշվին 700 միլիոն դոլարի առկայությունը: Եթովպիան, որը բարեփոխիչ ղեկավար է գլխավորել: Աբիյ Ահմեդն ազատ է արձակել քաղբանտարկյալներին, խոստացել իրական ընտրություններ կազմակերպել և այլ բարեփոխումներ անել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր