00:00:00

«Կազմ-պատրաստ» սպասել են. Ո՞վ է «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման դեմ թիմի հրամանատարը. «Հրապարակ»

13:50, 18 դեկտեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման դեմ կատաղի դիմադրություն են ցույց տվել Գարեգին Բ-ի եղբոր ղեկավարած գյուղի՝ Ոսկեհատի բնակիչները։ Որոշ տեղեկություններով, նրանք «կազմ-պատրաստ» վիճակում տեղակայված են եղել Մայր Աթոռում՝ սպասել են։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջողներին սպասող թիմի հրամանատարն էլ եղել է գյուղապետ Գևորգ Ներսիսյանի փեսան։ Հիշեցնենք, որ շաբաթ օրը նրանք ձվերով, գոմաղբով և քարերով են դիմավորել Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող ցուցարարներին, փայտով ու քարերով մարմնական վնասվածքներ պատճառել շարժման մի քանի մասնակիցների, որոնցից երկուսը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել։ Քարերով կոտրել են նաև շարժման ղեկավարներից Հայր Կորյունի ավտոմեքենայի ապակին, 2 հոգու նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, սակայն դեռևս գործ չի հարուցվել»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր