00:00:00

Սամվել Բաբայանը ակտիվանում է. Ինչու է նա դիմել Արթուր Վանեցյանին. «Ժամանակ»

13:41, 18 դեկտեմբեր 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մտադիր է մասնակցել 2020թ. նախատեսված Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին, սակայն դրա համար պետք է, որ Բաբայանը վերջին հինգ տարիներին բնակված լինի ԱՀ-ում։ Մինչդեռ վերջին տարիներին  Բաբայանը գտնվել է կա՛մ Ռուսաստանում, կա՛մ Հայաստանում՝ ազատության մեջ, կա՛մ կալանավայրում: Մեր տեղեկություններով՝ Բաբայանը դիմել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, խնդրելով ապահովել իր ընտրական իրավունքի իրացման ազատությունը, պատճառաբանելով, որ իր կամքից անկախ պատճառներով է բացակայել Արցախից՝ լինելով կա՛մ քաղաքական վտարանդիի, կա՛մ քաղկալանավորի կարգավիճակում։ Ըստ մեր աղբյուրի՝ Վանեցյանը խոստացել է, որ կզբաղվի այս հարցով, և օրենքի սահմաններում կկարգավորի խնդիրը»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր