00:00:00

Կարեն Կարապետյանը և 7 հազար «գազավիկները» կլքեն ՀՀԿ-ն. «Հրապարակ»

13:37, 18 դեկտեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Կարեն Կարապետյանը տևական ժամանակ չէր այցելում Հանրապետական կուսակցություն, չէր շփվում կուսակիցների հետ: Նա համարում է, որ թիմակիցները հետևողականորեն աշխատել են իր դեմ, և նախկին իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր հանդեպ վատ է վարվել։ Երեկ մենք տեղեկացանք, որ նա ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել: Մեր տեղեկություններով՝ Կարապետյանից բացի նրա հետ ՀՀԿ-ն կլքեն նաև այն 7 հազար «գազավիկները», որոնք կուսակցական էին դարձել նախորդ ընտրություններից առաջ, հենց Կարեն Կարապետյանի հետ ու նրա «խաթր»: ՀՀԿ-ից պաշտոնապես հաստատեցին տեղեկությունը, որ Կարապետյանը դիմում է գրել»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր