00:00:00

«Հեղափոխություն» քաղաքապետարանում. Մարությանին հաճախ փրկում է հազար տարվա «կոճղ» Կամո Արեյանը. «Իրատես»

13:26, 18 դեկտեմբեր 2018 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանում կադրային լուրջ տեղաշարժեր են սկսվել: Իրազեկ աղբյուրի փոխանցմամբ` սպասում էին ընտրությունների ավարտին, որ մարդկանց աշխատանքից հեռացնեն ու իրենց ցանկալի կադրերին բերեն: Ու հիմա քաղաքապետարանում են հայտնվում «հեղափոխական» կադրերը: Ի դեպ, երեկ Հայկ Մարությանը հանձնարարել է հաստիքացուցակները վերանայել: Փոփոխությունները համալիր են լինելու` ոչ միայն քաղաքապետարանի աշխատակազմում, այլև քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր կառույցներում, մանկապարտեզներից սկսած մինչև դպրոցի տնօրեններ և համայնքապետարաններ: Քաղաքապետարանի կուլիսներում խոսք ու զրույցի թեմա է դարձել քաղաքապետի` այս կամ այն հարցին առնչվող անտեղյակությունը, չնայած, նույն աղբյուրի պնդմամբ, Մարությանին հաճախ փրկում է հազար տարվա «կոճղ», քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը, որն ուղղորդում, օգնում է քաղաքապետին, հուշում, թե որը որից հետո է: Այնուհանդերձ, հաճախ հեղափոխական տրամադրություններն ավելի հզոր են դուրս գալիս «նիկոլի թվից» քաղաքապետարանում նստած Կամո Արեյանից»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր