00:00:00

«Շեֆը կա՛մ վախենում է, կա՛մ պայմանավորվել է». ՀՀԿ-ում խուլ դժգոհություն է հասունանում Սերժ Սարգսյանի դեմ. «Հրապարակ»

13:04, 18 դեկտեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում խուլ դժգոհություն է հասունանում Սերժ Սարգսյանի դեմ։ Կուսակցության արմատական թևը ընտրությունների գիշերը խնդրել-աղաչել է առաջնորդին գրեթե բոլոր տեղամասերում բողոքարկել արդյունքները՝ համոզելով, որ ամեն տեղ 2-3 քվե հետ կբերեն ու կանցնեն ԱԺ։ Սակայն Սերժ Սարգսյանն անդրդվելի է մնացել՝ «բան չի փոխվի», ինչը կասկած է գցել նրանց սիրտը, որ «շեֆը կա՛մ վախենում է, կա՛մ պայմանավորվել է»։ Ընտրություններից հետո ՀՀԿ-ն դեռ ԳՄ նիստ չի հրավիրել։ Իսկ առաջիկայում նիստ նախատեսվա՞ծ է։ «Երբ նախատեսենք, կտեղեկացնենք»,- ասել է ՀՀԿ կազմհանձնաժողովի ղեկավար Ռուբիկ Թադևոսյանը․ «Դեռ ընտրությունների արդյունքները երեկ են ամփոփել, համբերեք»։ Հնարավո՞ր է մտափոխվեք և ընտրությունների արդյունքները բողոքարկեք ՍԴ-ում։ Թադևոսյանը նյարդայնացել է․ «Դուք երևի իրավիճակին չեք տիրապետում, մեր հայտարարությունը կարդացեք»»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր