00:00:00

Միգրացիան տնտեսական աճի, դինամիզմի և փոխըմբռնման համար հզոր շարժիչ է․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը «Միգրանտների միջազգային օրվա» առթիվ

23:22, 17 դեկտեմբեր 2018 Աշխարհ

Միգրացիան տնտեսական աճի, դինամիզմի և փոխըմբռնման համար հզոր շարժիչ է։ Այն միլիոնավոր  անձանց թույլ է տալիս փնտրել նոր հնարավորություններ՝ օգուտ տալով ինչպես սկզբնային այնպես էլ նպատակակետային համայնքներին։ Այդուհանդերձ, երբ միգրացիան վատ է կառավարվում, այն կարող է ուժեղացնել տարանջատումները հասարակությունների մեջ և միջև, մարդկանց խոցելի դարձնել շահագործման ու չարաշահման համար, թուլացնել կառավարության հանդեպ հավատը։ Այս ամիս աշխարհն ուղենշային քայլ-առաջ կատարեց՝ ընդունելով «Ապահով, կանոնակարգված և կանոնավոր միգրացիայի» գլոբալ համաձայնագիրը։ Ապահովված լինելով Միավորված ազգերի կազմակերպության անդամների ճնշող մեծամասնության աջակցությամբ՝ Համաձայնագիրը կօգնի մեզ զբաղվել միգրացիայի իրական մարտահրավերներով՝ միաժամանակ քաղելով դրա բազում օգուտները։ Համաձայնագիրը մարդակետրոն է և հիմնավորված մարդու իրավունքներով։ Այն մատնանշում է մի ուղի, որը կընձեռնի միգրացիայի համար ավելի օրինական հնարավորություններ և կօգնի կատարել մարդկանց թրաֆիքինգը վերացնելու ավելի հզոր գործողություն։ Միգրանտների միջազգային օրը եկե՛ք բռնենք Գլոբալ համաձայնագրի նախատեսած ուղին. այնպես անենք, որ միգրացիան աշխատի հօգուտ բոլորի։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր