00:00:00

Ազատության պողոտայի շենքերից մեկում կատարված սպանության հետքերով (տեսանյութ)

16:13, 13 մարտ 2018 Իրավական

Մարտի 11-ին ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Արաբկիր վարչական տարածքում սպանություն է կատարվել: Նույն օրը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվեց Վարդաշենի 9-րդ փողոցի բնակիչ Ֆելիքս Վարդանյանը: Համապատասխան միջոցառումներից հետո պարզվեց, որ դեպքը տեղի է ունեցել Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում: Րոպեներ անց ոստիկանները նշված հասցեում հայտնաբերեցին տանտիրոջ` 65 ամյա Կարեն Աղաբաբյանի դին՝ գլխի և դեմքի բազմաթիվ վնասվածքների հետքերով: Ըստ նախնական տվյալների` մարտի 3-ին Վարդանյանն ընկերուհու հետ Աղաբաբյանի տուն հյուր է եկել, անձնական հարցերի շուրջ վիճաբանել է միայնակ ապրող տանտիրոջ հետ, բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցրել գլխին, ինչի հետևանքով նա մահացել է: Փաստի առթիվ քրեական օրենսգրքի դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը, հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: https://www.youtube.com/watch?v=32yQ2Xg_ELE

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր