Նշվում է, որ նրանցից 144-ը ձերբակալվել են: Բացի այդ, փարիզյան ոստիկանության վարչությունը մասնրամասնում է, որ բողոքի ցույցերի ընթացքում բժիշկների օգնության կարիք է ունեցել ոչ թե յոթ, այլ ինը տուժող:
Շաբաթ հաղորդվում էր 168 ցուցարարի բերման ենթարկելու մասին, ինչը երեք անգամ պակաս է, քան մեկ շաբաթ առաջ: Ընդ որում, նրանցից 112-ը ձերբակալվել էին, մյուսներն ազատ էին արձակվել առանց մեղադրանք ներկայացնելու: Ըստ երկրի Ներքին գործերի նախարարության տվյալների՝ նոյեմբերի կեսերին բերման է ենթարկվել ավելի քան 4500 ցուցարար:
Ֆրանսիայում նոյեմբերի 17-ից անցկացվում են «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաները, որոնք պայքարում են ավտոմոբիլային վառելիքի գնաճի, հարկերի բարձրացման եւ կենսապահովման թանկացման դեմ: Ցույցերը հաճախակի ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով եւ անկարգություններով: Սակայն դեկտեմբերի 15-ին անցկացված ակցիաները շատ ավելի հանգիստ էին, իսկ ցույցերը՝ պակաս մասշտաբային. մասնակիցների թիվը երկրում կազմել է 33500 մարդ, որոնցից 2200-ը՝ Փարիզում: Երեկոյան «դեղին բաճկոնավորների» քանակը մայրաքաղաքում կրճատվել է՝ հասնելով մի քանի հազարի: