Մոգերինինիի հայտարարությունը հրապարակվել է Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության կայքում, գրում է russian.rt-ն:
«Սիրիայի հյուսիս-արևելքում հնարավոր ռազմական գործողությունների մասին հայտարարությունները մտահոգիչ են», – 1in.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա:
Նրա խոսքերով, ԵՄ-ն ակնկալում է, որ թուրքական իշխանությունները ձեռնպահ կմնան ցանկացած միակողմանի գործողություններից, որոնք «կարող են խաթարել կոալիցիայի ջանքերը» կամ սպառնալ Սիրիայում հետագա կայունությանը:
Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ Սիրիայում տարվող գործողությունները մտադիր են համաձայնեցնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ:
Դեկտեմբերի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքերը կմտնեն Սիրիական Մանբիջ, եթե քրդական ուժերը չլքեն այն: