00:00:00

Ավստրալիան Արևմտյան Երուսաղեմը պաշտոնապես ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք, սակայն չի շտապում այնտեղ տեղափոխել դեսպանատունը

16:38, 15 դեկտեմբեր 2018 Աշխարհ

Ավստրալիան Արևմտյան Երուսաղեմը պաշտոնապես ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք, սակայն դեսպանատունը կշարունակի գործել Թել Ավիվում: Այս մասին նշել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը: Նա տեղեկացրել է, որ դեսպանատունը Թել Ավիվում կմնա այնքան, քանի դեռ տարածաշրջանում չի հաստատվում ամուր խաղաղություն: «Մենք հույս ունենք մեր դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ այն ժամանակ, երբ գործնականում քաղաքի վերջնական կարգավիճակը հստակ կլինի»,-ասել է Սքոթ Մորիսոնը: Մի շարք երկրներ քննադատել են Ավստրալիայի որոշումը՝  նշելով, որ դա կարող է հանգեցնել իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման: Ներկայում Երուսաղեմում գործում են ԱՄՆ-ի և Գվատեմալայի դեսպանատները: Պարագվայը նույնպես դեսպանատունը տեղափոխել էր Երուսաղեմ, սակայն շուտով այն վերադարձրեց Թել Ավիվ: Նոյեմբերին Երուսաղեմում բացվեց  Չեխական տուն, չնայած Չեխիան դեռ չի պատրաստվում իր դեսպանատունը տեղափոխել այնտեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր