00:00:00

Մեթիսը խուսափում է Շոյգուի՝ ՄՓՀՀ պայմանագրով տարաձայնությունները քննարկելու առաջարկից. ՌԴ ՊՆ

16:20, 15 դեկտեմբեր 2018 Աշխարհ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր ուղերձում Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսին առաջարկել էր քննարկել Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրով 2 երկրների տարաձայնությունները, բայց ԱՄՆ գերատեսչությունից նույնիսկ ձեւական պատասխան չի ստացվել, հայտնում է ՏԱՍՍ-ը: Այս մասին շաբաթ լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Գեներալը նշել է, որ մի քանի օր առաջ ԱՄՆ-ում դեսպանատանն առընթեր պաշտպանության հարցերով կցորդի միջոցով Մեթիսին 2 ուղերձ է փոխանցվել: Առաջինը վերաբերում էր Սիրիայի իրավիճակին: «Երկրորդում ռուսական ռազմական գերատեսչության ղեկավարը Ջեյմս Մեթիսին առաջարկել էր քննարկում անցկացնել ՄՓՀՀ պայմանագրին հետեւելու պայմանների վերաբերյալ 2 երկրների ունեցած տարաձայնությունների շուրջ»,- հստակեցրել է Կոնաշենկովը: Նա հավելել է, որ ուղերձներում նշված էր «համատեղ օրակարգի բոլոր հրատապ հարցերով Պենտագոնի հետ բաց եւ առարկայական երկխոսությանը» ՌԴ ՊՆ պատրաստակամության մասին: «Երեք օր անց Ռուսաստանի պաշտպանության նախարարության այս առաջարկին ամերիկյան ռազմական գերատեսչությունից անգամ ձեւական արձագանք չի հետեւել»,- հայտնել է նա: Սա վկայում է «Ռուսաստանի հետ փաստարկված եւ մասնագիտական երկխոսություն վարելու ամերիկյան կողմի ցանկություն չունենալու մասին», ասել է Կոնաշենկովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր