00:00:00

Օգանովսկի Սամոն և՞ս պաշտոնանկ կարվի. «Ժողովուրդ»

13:57, 15 դեկտեմբեր 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության զինվորական ղեկավար կազմում կադրային լուրջ փոփոխություններ են սկսվել: Չի բացառվում, որ առաջիկայում պաշտոնից ազատվի Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկի Սամոն: Դեռ օգոստոսին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել է, որ մարտի 1-ի դեպքերից հետո տեսակետ էր շրջանառվում, որ այդ օրերին ներքաղաքական իրադարձություններին ներգրավվել է ոչ միայն բանակը, այլև զորք է բերվել Ղարաբաղից: Չի բացառվում, որ հիմա ՀՔԾ-ն նաև այս վարկածը ստուգի` ընդհուպ մինչև հարցաքննության հրավիրելով Արցախի պաշտպանական բանակի հրամանատարական կազմից 2008թ. պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձանց, այդ թվում՝ Սամվել Կարապետյանին: Ու հավանական է, որ նրա սպասվող պաշտոնանկությունը կապված է լինելու հենց այս գործի հետ, որպեսզի հնարավոր լինի Կարապետյանին ևս հարցաքննել: Մինչ այդ նկատենք` Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով երեկ աշխատանքից ազատվել է Արցախի ՊԲ նախարար Լևոն Մնացականյանը՝ նշանակվելով Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն: Նրա փոխարեն նշանակվել է Կարեն Աբրահամյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր