00:00:00

Նոր Ազգային ժողովը նոր տրակտոր է ձեռք բերել. «Հրապարակ»

13:23, 15 դեկտեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Ազգային ժողովում նոր պատգամավորները կունենան նոր գույք, նոր համակարգիչներ և կզբոսնեն նոր գորգերով պատված միջանցքներով, կօգտվեն տրավերտինով երեսպատված նոր զուգարաններից։ 132 պատգամավորների համար ԱԺ աշխատակազմը նոր համակարգիչներ է գնել՝ հայկական արտադրության Armtab-եր, վճարել է մոտ 17 մլն դրամ։ Նոր լափթոփները կփոխարինեն հնացած Acer նոութբուքերին 100 նոր համակարգիչ էլ գնվել է աշխատասենյակների համար։ 50 հատ նոր տպիչ սարք են ձեռք բերել և 4 հատ նոր Toyota Camry, որոնցից երեքը նախատեսված է ԱԺ նախագահի 3 տեղակալների համար, մեկը՝ աշխատակազմի ղեկավարի։ Դրանք ևս կվայելեն նոր եկողները, միայն չորրորդ Camry-ն է արդեն սպասարկում աշխատակազմին։ Հներն էլ, որոնք հիմնականում 2012 թվականի արտադրության են, կփոխանցեն հանձնաժողովների նախագահների տեղակալներին։ ԱԺ-ն նաև մեկ նոր տրակտոր է ձեռք բերել՝ այգու աշխատանքների համար, որը երեկ վրան կարմիր ժապավեն կապած՝ կանգնած էր ԱԺ բակում»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր