00:00:00

Փաշինյանի հասարակական հիմունքներով խորհրդականը 120 տոկոսով ավտովարկեր է տրամադրում. «Հրապարակ»

13:00, 15 դեկտեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հասարակական հիմունքներով խորհրդական Մեսրոպ Առաքելյանը չգիտենք, թե ինչ խորհուրդներ է տալիս, սակայն սոցցանցերում զբաղված է ներկա տնտեսական քաղաքականության ակտիվ քարոզով և շարունակ տեղեկացնում է, որ ՀՀԿ-ն է թալանել երկիրը, ՀՀԿ-ի պատճառով են ցածր աշխատավարձ ստանում, ՀՀԿ-ն է խորացրել սոցիալական անարդարությունը։ Պարզվում է, Առաքելյանը շուրջ 2 տարի՝ դեռ ՀՀԿ-ի ժամանակից, զբաղեցնում է Հայաստանում ամենաբարձր տոկոսով ավտովարկեր տրամադրող կազմակերպության տնօրենի պաշտոնը: Լատվիական կապիտալով աշխատող ՄՈԳՈ վարկային կազմակերպությունն ավտովարկեր է տրամադրում 120 տոկոսով, այսինքն՝ 2 հազար դոլարին համարժեք վարկի դիմաց քաղաքացին վերադարձնում է 4 հազար 500 դոլար: ՄՈԳՈ-ն վարկառուներին գրավում է 1 օրում վարկ ձևակերպելու խոստումով, արդյունքում մարդիկ ընկնում են ծանր վարկային լծի տակ»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր