00:00:00

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը դարձել է ներքին տարաձայնության առիթ․ «Ժողովուրդ»

13:25, 14 դեկտեմբեր 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը դատական համակարգում դարձել է ներքին տարաձայնության առիթ: Վերաքննիչ դատարանի դատավորներից Ալեքսանդր Ազարյանը, որի որոշմամբ Քոչարյանն ազատ էր արձակվել, հրապարակավ հայտարարեց, թե դատական համակարգի վրա կա բիրտ ճնշում: Սա այն բանից հետո, երբ ավելի ուշ վերաքննիչ դատարանի մեկ այլ դատավորի՝ Ռուբիկ Մխիթարյանի որոշմամբ Քոչարյանը կալանավորվեց: Երեկ այս կապակցությամբ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է դատավոր Ռուբիկ Մխիթարյանին՝ պարզելու, թե իրեն ճնշել են, թե ոչ: Նա օգնականի միջոցով փոխանցել է հետևյալ պատասխանը. «Մխիթարյանը հարկ է համարել ընդամենը ընդգծել, որ Ձեզ հետաքրքրող գործի առնչությամբ որևէ մեկի հետ դատական նիստից դուրս որևէ քննարկում չի ունեցել, իր` որպես դատավորի գործունեությանը որևէ միջամտություն կամ դրա փորձ չի եղել, հակառակ դեպքում այն, անկասկած, կարժանանար օրենքով նախատեսված համարժեք արձագանքի»»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր