00:00:00

Արայիկ Հարությունյանը կփոխարինի՞ Բակո Սահակյանին. «Հրապարակ»

13:09, 14 դեկտեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվանից իրարամերժ լուրեր էին տարածվում Արցախի ուժային բլոկին առնչվող, այդ թվում նաև այն, որ ԼՂ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը կփոխարինի Բակո Սահակյանին և այդ իսկ պատճառով այս օրերին գտնվում է Մոսկվայում։ Մեր հարցին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանն ասաց․ «Ես Մոսկվայում եմ ընտանիքով՝ ընդամենը անձնական գործերով, ինչ վերաբերում է Ձեր մատնանշումներին, ո՛չ նման բան կա, ո՛չ էլ անհրաժեշտություն՝ այստեղ նման խնդիրներ քննարկելու»։ Բոլոր դեպքերում խոսվում է, որ Դուք եք փոխարինելու Բակո Սահակյանին։ «Անհեթեթություն է։ Բակո Սահակյանին փոխարինելու համար ընտրություններ պետք է լինեն, և ժողովուրդն է որոշելու, թե նրան փոխարինողն ով է լինելու՝ ընտրությունների արդյունքներով»։ Հնարավո՞ր է Բակո Սահակյանի վաղաժամ հրաժարականը։ «Ո՛չ»։ Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում լուրերին՝ Լևոն Մնացականյանի, Վիտալի Բալասանյանի հրաժարականների։ «Եթե անկեղծ՝ ես տեղյակ չեմ, կտրված եմ այդտեղի իրականությունից, ես հասկանում եմ, թե ինչ նկատի ունեք, բայց միևնույն է, տեղյակ չեմ»։ Նա Արցախ կվերադառնա 3 օրից»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր