00:00:00

Նազարբաեւը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցում է Բելառուսի թեկնածուին

21:10, 13 դեկտեմբեր 2018 Աշխարհ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը իր աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Բելառուսի թեկնածու, երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին: Այս մասին Նազարբաեւը եւ Զասն այսօր խոսել են Աստանայում, հաղորդում է EADaily-ն: «Սանկտ Պետերբուրգում պետությունների ղեկավարները որոշում են կայացրել աջակցել Ձեր թեկնածությանը, որ առաջարկել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Դուք արդեն սկսել եք հանդիպել կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հետ: Արդեն Բիշքեկում եք եղել: Ինչպես հայտնի է, Ղրղզստանը ներկայումս նախագահում է ՀԱՊԿ-ում: Համոզված եմ, որ ձեր հանդիպումները լավ են անցել»,- հիշեցրել է Ղազախստանի նախագահը: Աղբյուրի փոխանցմամբ, Նազարբաեւը կարծիք է հայտնել, որ Զասն ունի անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքները այդ պաշտոնում աշխատելու համար: «Դուք զինվորական եք եւ համապատասխան կրթություն ունեք: Աշխատել եք Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի Գլխավոր շտաբում: Դուք ծանոթ եք ՀԱՊԿ-ի աշխատանքին, մասնակցում եք տարբեր հանդիպումների եւ կոնֆերանսների: Մենք կաջակցենք ձեզ», - ընդգծել է նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր