00:00:00

Սաուդյան Արաբիայում նավթի հանույթը պատմական ռեկորդ Է սահմանել

20:30, 13 դեկտեմբեր 2018 Աշխարհ

Սաուդյան Արաբիայում նոյեմբերին նավթի հանույթը հասել Է օրական 11,06 միլիոն բարել պատմական ռեկորդին՝ ամենամեծ աճն արձանագրելով ՕՊԷՔ-ի բոլոր երկրների թվում: Այդ մասին ասված Է Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ)՝ դեկտեմբերի զեկույցում: «Հանույթի ավելացման (ՕՊԷՔ+-ի - խմբ.) համաձայնությունների կատարման շրջանակում Սաուդյան Արաբիան նոյեմբերին ցուցադրեց հանույթի ամենամեծ աճը, որն ամսական արտահայտությամբ ավելացել Է օրական 410 հազար բարելով՝ մինչեւ օրական 11,06 միլիոն բարելի պատմական ռեկորդը»,- նշվում Է զեկույցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր