00:00:00

Թուրքիայում հիսուն քուրդ քաղաքական գործիչ է ձերբակալվել մեկ օրում

20:01, 13 դեկտեմբեր 2018 Աշխարհ

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ոստիկանությունը մեկ օրում ձերբակալել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 50 անդամի՝ մուտք գործելով կուսակցության գլխավոր շտաբի շենք, գրում է diken.com.tr կայքը: Հայտնի է, որ ձերբակալվածները և նրանց կուսակիցները Թուրքիայի տարբեր քաղաքներում հացադուլ էին սկսել ի աջակցություն բանտում գտնվող քուրդ պատգամավոր Լեյլա Գյուվենի: Լեյլա Գյուվենը նույնպես հացադուլ է հայտարարել՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման առաջնորդ, զմահ ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանները բարելավելու պահանջով: «Քրդստանի աշխատավորական կուսակցության», որը 1978թ.-ին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, հիմնական նպատակը զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում քրդական անկախ պետության հիմնումն է: Լեյլա Գյուվենին իրենց համերաշխությունը հայտնած բազմաթիվ քուրդ գործիչներ ձերբակալվել են Անկարայում, Ուրֆայում և այլուր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր