00:00:00

Սամվել Բալասանյանը «սկլերոզ» ունի՞

23:39, 12 դեկտեմբեր 2018

«Առաջին հարկ վճարողը ես եմ»։ Գյումրու ավագանու այսօրվա նիստում իր հասցեին գովեստի նման խոսքեր է շռայլել Գյումրու մի քանի կուսակցություն փոխած քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Սկզբից ՕԵԿ-ական, հետո ԲՀԿ-ական, ավելի ուշ Սերժ Սարգսյանի «դաբրոյով» քաղաքապետ ընտրված Սամվել Բալասանյանը, ով իշխանափոխությունից հետո փորձեց իր քայլն անել, հայտարարելով, թե քվեարկելու է «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Ֆելիքս Ցոլակյանի օգտին, ամենայն հավանականությամբ հիշողության կորուստ ունի։ Բանն այն է, որ իշխանափոխությունից հետո հարկային մարմինները բացահայտեցին, որ Սամվել Բալասանյանը իրականում այդքան էլ սեր չունի հարկեր վճարելու հետ, ուր մնաց լինի Գյումրու առաջին հարկատուն։ Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեն, ուսումնասիրություններ կատարելով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող «Գյումրի-Գարեջուր» ընկերությունում, պարզել էր, որ այն պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ, որից մոտ 210 միլիոն դրամ` ակցիզային հարկ, և ավելի քան 150 մլն` շահութահարկ: Ըստ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության, «Գյումրի-Գարեջուր» ընկերությունն իր արտադրանքը հիմնականում իրացրել է փոխկապակցված ընկերություններին` կիրառելով ոչ շուկայական գներ: «Բացի այդ, ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունից ստացված հաղորդման համաձայն` «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը ծառայություններ է ձեռք բերել շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերերից: Մինչդեռ նախնական ուսումնասիրությունը կասկած է հարուցում, որ ծառայություններն իրականում չեն մատուցվել, սակայն նվազեցվել են համախառն եկամտից: ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննություն բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով` առանձնապես խոշոր չափի հարկը չվճարելու նպատակով օրենքով սահմանված հաշվետվությունում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ», -նշված էր պաշտոնական հաղորդագրության մեջ։ Միայն ՊԵԿ հաղորդագրությունը բավարար է արձանագրելու համար, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով իշխանափոխությունից հետո հետագա պաշտոնավարումը երկարաձգելու համար քաղաքապետարանում շոու էր կազմակերպել, կամ ստում է, կամ ունի հիշողության կորուստ։ Հիշեցնենք, որ Սամվել Բալասանյանը իր ենթակայության տակ գործող ավագանու անդամների հետ միասին նախաձեռնել էր իրեն անվստահություն հայտնելու կոմեդիա, որը ավարտվեց մեկ արարով։ Բալասանյանն այդ կերպ հնարավորություն ունեցավ գոնե մեկ տարով երկարաձգել իր պաշտոնավարումը։ Անկեղծորեն հույս ենք հայտնում, որ Բալասանյանի այսօրվա հայտարարությունը, թե ինքը առաջին հարկ վճարողն է պարզապես չիրազեկվածության տխուր հետեւանք է։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր