00:00:00

Զարուհի Փոստանջյանն ահազանգում է՝ ոստիկաններ են ուղարկել իր տուն

19:56, 22 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

Փաստաբան Զարուհի Փոստանջյանն ահազանգում է՝ ոստիկաններ են ուղարկել իր տուն։ Նա այդ մասին սոցցանցի իր էջում է գրել և լուսանկարներ հրապարակել։

Փոստանջյանը, մասնավորապես, նշել է․

«Կրքոտ հիստերիկը չի հանգստանում։ Օգտվելով այն հանգամանքից, որ այս պահին Հայաստանում չեմ, ոստիկաններ է ուղարկել իմ տուն՝ երեխաներիս, որոնցից մեկն անչափահաս է, ահաբեկելու համար։

Հիշեցնեմ նաև, որ դեռևս 2021 թվականին հենց այն վայրում, որտեղ այժմ կանգնած են այդ ոստիկանները, պայթեցվել էր ամուսնուս ավտոմեքենան։ Մինչ օրս անհայտ է մնում, թե ով է տվել այդ հանցագործությունն իրականացնելու հրամանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր