Նիկոլ Փաշինյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան
Այդ մասին հայտնել է Աշխաբադում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը՝ անկախության 35-ամյակի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն՝ հղում անելով Turkmenportal-ին։
Սպասվում է նաև Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի պատասխան այցը Երևան COP17 համաժողովին (մեկնարկը՝ հոկտեմբերի 19-ին)։