00:00:00

ԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին

17:37, 22 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

ՀՀ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Բաքու։ Նա մասնակցում է Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին։ Այս մասին հայտնեց վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։

Ավելի վաղ Factor.am-ը գրել էր, որ Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու։ Այն «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է առավոտյան ժամը 7-ին, վայրէջք կատարել 50 րոպե անց։ Վերադարձը սպասվում է այսօր 21։40-ին։ Արդյո՞ք պատվիրակություն է մեկնել Բաքու՝ Factor TV-ն փորձում է մեկնաբանություն ստանալ այս հարցի շուրջ։ ԱԳՄԱ նախարարությունից հայտնեցին, որ նախարարությունից պատվիրակություն չի մեկնել, Մհեր Գրիգորյանի գրասենյակից ևս տեղեկացնում են, որ փոխվարչապետի գլխավորած պատվիրակություն չի մեկնել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր