00:00:00

Վիգեն Չալդրանյանը ազատման դիմում է գրել

03:22, 13 դեկտեմբեր 2018 Մշակույթ

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանն այսօր՝ դեկտեմբերի է12–ին Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից հետո զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս տեղեկությունը Aysor.am-ի հետ զրույցում հաստատել է նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանը: Հիշեցնենք, որ արդեն 12 օր է՝ թատրոնի դերասանները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: Մինչ այդ, վերջինս համատեղության կարգով զբաղեցնում էր նաև գեղարվեստական ղեկավարի հաստիքը, սակայն դերասանների պահանջով նոյեմբերի 28-ին հրաժարականի դիմում ներկայացրեց, ու արդեն թափուր մնացած այդ պաշտոնում նշանակեց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին, ով ևս գրկաբաց չընդունվեց թատրոնի արտիստների կողմից: Ներկայումս Համազգային թատրոնում թափուր են և՛ տնօրենի, և՛ գեղարվեստական ղեկավարի պաշտոնները: Թատերախումբն ունի իր թեկնածուները՝ գեղարվեստական ղեկավար՝ Նարինե Գրիգորյան, տնօրեն՝ Արման Նավասարդյան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր