00:00:00

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին անվստահություն են հայտնում

17:52, 12 դեկտեմբեր 2018 Աշխարհ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նկատմամբ սկսվել է անվստահության քվեարկության գործընթաց։  Այս նախաձեռնությունը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում պահպանողական կուսակցության պատգամավորներինն է, որի միջոցով նրանք ցանկանում են հեռացնել Մեյին վարչապետի պաշտոնից։ Պահպանողական պատգամավոր Գրահամ Բրեդին, ով վերահսկում է անվստահության-քվեարկության գործընթացը, հաստատել է, որ ստացել է 48 նամակները, որոնք անհրաժեշտ են անվստահության քվեարկություն անցկացնելու համար։ Թերեզա Մեյի անվստահության քվեարկությունը նախատեսված է տեղի ժամանակով 18-ին։ Հիշեցնենք, որ Թերեզա Մեյի նկատմամբ անվստահության նախաձեռնությունը կապված է ԵՄ-ի հետ Բրեքսիթի բանակցությունների հետ, քանի որ վերջինս չի կարողանում համաձայնության գալ ԵՄ-ի հետ։ Մեյը նախօրեին չեղարկեց խորհրդարանում Բրեքսիթի քվեարկությունն ու հանդիպումներ ունեցավ ԵՄ առաջնորդների հետ՝ նպատակ ունենալով որոշ փոփոխություններ անել ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ գործարքում։ Սակայն ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել  է, որ ԵՄ 27 երկրները չեն «վերաբանակցելու» գործարքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր