00:00:00

Փայլանը դատապարտել է Էրդողանի հրահանգով քուրդ գործչի կալանումն ու ազատազրկումը

17:29, 12 դեկտեմբեր 2018 Աշխարհ

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter–ում գրառում է կատարել կուսակցության նախկին առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշին ազատազրկելու հետ կապված։ Կարո Փայլանը գրել է. «Էրդողանի հրահանգով Դեմիրթաշը պատանդ վերցվեց։ Էրդողանի հրահանգով Դեմիրթաշը ազատազրկվեց»։ Նշենք, որ Կարո Փայլանը մեղադրվում է մի շարք հոդվածներով, որոնք հիմնականում կապված են «ահաբեկչության կառույցի գովաբանում» հոդվածի հետ։ Դատական գործերից մեկով արդեն դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել Դեմիրթաշին։ ՄԻԵԴ–ը Դեմիրթաշի գործով որոշում էր կայացրել, որ անհապաղ նրան պետք է ազատ արձակել, քանի որ խախտվել են մարդու հիմնարար իրավունքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր