00:00:00

Ավստրալիան Երուսաղեմը ճանաչել Է Իսրայելի մայրաքաղաքը

20:05, 11 դեկտեմբեր 2018 Աշխարհ

 Ավստրալիայի կառավարությունը որոշում Է ընդունել Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաքը: Այդ մասին հայտնել Է NEWSru Israel ինտերնետ-հրատարակությունը` հղում անելով ավստրալական ԶԼՄ-ներին: Ընդսմին Կանբերան իր դեսպանատունը չի տեղափոխելու Երուսաղեմ, այլ հյուպատոսություն Է բացելու այնտեղ: Ներկայում Երուսաղեմում գործում են ԱՄՆ-ի եւ Գվատեմալայի դեսպանությունները: Պարագվայը, որը դեսպանատունը տեղափոխել Էր Երուսաղեմ, մի քանի ամիս անց այն վերադարձրեց Թել Ավիվ: Դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մտադրության մասին հայտարարել Է նաեւ Բրազիլիայի նոր նախագահ Ժաիր Բոլսոնարուն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր