Այդ մասին դեկտեմբերի 11-ին Ժնեւում հայտնել Է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը:
«ՄԱԿ-ի հիմնարկությունները եւ գործընկերային ոչ կառավարական կազմակերպություններն այսօր հրապարակել են փախստականներին օգնելու տարածաշրջանային ծրագիրը: 5,5 մլրդ դոլարի այդ ծրագիրը նախատեսված Է Թուրքիայի, Լիբանանի, Հորդանանի, Եգիպտոսի եւ Իրաքի կողմից ազգային մակարդակով գործադրվող ջանքերին աջակցելու համար, որպեսզի հաղթահարվի սիրիական ճգնաժամի շարունակվող ազդեցությունը»,- նշում Է ՄԱԿ-ի վարչությունը:
Ընդգծվում Է, որ ներկայում տարածաշրջանի երկրներում գրանցված են 5,6 մլն սիրիացի փախստականներ, ներառյալ մոտավորապես 1 մլն նորածիններ:
Ծրագրով, մասնավորապես, նախատեսվում Է օգնություն ցուցաբերել տեղական այն համայնքներին, որոնք ընդունել են սիրիացիներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: