00:00:00

ԵԱՏՄ դատարանն ընդունել է պրոֆեսիոնալ մարզիկների նկատմամբ աշխատանքային սահմանափակումները դադարեցնելու վճիռ

18:37, 11 դեկտեմբեր 2018 Աշխարհ

Եվրասիական տնտեսական միության դատարանն անընդունելի է համարել Միության անդամ երկրների քաղաքացի հանդիսացող մարզիկների կողմից ազգային սպորտային միջոցառումներին մասնակցելու սահմանափակումները ԵԱՏՄ տարածքում: Եվրասիական տնտեսական միության դատարանը դեկտեմբերի 7-ին կայացրել  է ԵԱՏՄ անդամ երկրների սպորտային ակումբներում աշխատող մարզիկների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 97-րդ հոդվածի երկրորդ կետը կիրառելու վերաբերյալ վճիռ: ԵԱՏՄ պայմանագրի 97-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Միության անդամ երկրները իրենց օրենսդրությամբ սահմանված կարգով ազգային աշխատաշուկայի պաշտպանության համար չեն դնում և չեն կիրառում սահմանափակումներ  Միության անդամ երկրների աշխատուժի նկատմամբ: Բացառություն են կազմում սահմանափակումները, որոնք դրվում են ազգային անվտանգության և հասարակական կարգի ապահովման համար: Դատարանը եկել է եզրահանգման, որ Միության անդամ երկների կողմից պրոֆեսիոնալ մարզիկների նկատմամբ պայմանագրի 97-րդ հոդվածի երկրորդ կետի չկիրառումը հանդիսանում է խոչընդոտ, որը հակասում է ԵԱՏՄ շրջանակներում աշխատուժի միասնական շուկա ձևավորելու նպատակին: Բացի այդ, ԵԱՏՄ դատարանի կարծիքով ԵԱՏՄ անդամ երկրները պարտավոր են կատարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումները, իսկ դրանց հետ համաձայն չլինելու դեպքում կարող են բողոքարկել սահմանված կարգով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր