00:00:00

Փոխզիջում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կարող է ձգվել մինչև 2020թ. մայիս. «Ժամանակ»

13:55, 11 դեկտեմբեր 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ ռուսական մեր աղբյուրների՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը կարող է անվերջ ձգձգվել: Համենայնդեպս, մինչև 2020թ. մայիս, երբ լրանում է Հայաստանին հատկացված երեքամյա ժամկետը: Այդ ընթացքում գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմիրիկովը, ով այս պահին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է: Սա կլինի փոխզիջումային տարբերակ. մի կողմից Հայաստանը կպատժվի Խաչատուրովի նկատմամբ քրեական գործ հարուցելու և ՀԱՊԿ իմիջին հարված հասցնելու համար, մյուս կողմից՝ Բելառուսը ժամանակից շուտ չի ստանա այդ պաշտոնը, դրանով չվիրավորելով Հայաստանի այդ տեղի հանդեպ ունեցած օրինական պահանջը»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր