00:00:00

Ջորջ Քլունիի կինը տհաճ խոստովանություն է արել

04:00, 11 դեկտեմբեր 2018 Շոուբիզնես

Ջորջ Քլունիի 40-ամյա կինը՝ Ամալ Քլունին Մասաչուսեթսի կանանց իրավունքներին նվիրված կոնֆերանսի հյուրն էր: Միջոցառման վարողը եղել է Ամալի սկեսրայրը, Ջորջ Քլունիի հայրը՝ Նիկ Քլունին, հաղորդում է Daily Mail-ը: Նիկն Ամալից հետաքրքրվել է, թե աշխատավայրում նրա նկատմամբ եղե՞լ են ոտնձգության դեպքեր, ինչին դրական պատասխան է ստացել. «Այո, և ես կարծում եմ այն ժամանակ ես անհարմար կզգայի խոսել այդ մասին, որովհետև նման իրավիճակներում հայտնված այլ կանանց օրինակը չկար, այնպես որ, ես կարծում եմ, հիմա ամեն ինչ փոխվել է»,- բացատրել է Ամալը: Ամալը նաև արտահայտել է իր կարծիքը կանանց ապագայի և նրանց նկատմամբ ոտնձգությունների մասին. «Կարծում եմ, որ իմ դուստրը ապագայում նման իրավիճակներում չի հայտնվի, քանի որ իր սերնդի կանայք չեն հաշտվի ոտնձգությունների փաստի և տղամարդկանց զոհի կարգավիճակի հետ, դրանք շատ լավ փոփոխություններ են: Շնորհակալություն #MeToo” շարժման կանանց»: «Երկար ժամանակ են կանայք տառապել դաժան վերաբերմունքից՝ չասելով ճշմարտությունը, որովհետև նրանց ոչ ոք չէր հավատում»,- ասել է Քլունին կոնֆերանսում ելույթի ժամանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր