00:00:00

Շնորհավորում եմ ընկերոջս՝ Փաշինյանին, ու նրա ընկերներին․ Գարո Փայլանը գրառում է արել

20:38, 10 դեկտեմբեր 2018 Աշխարհ

Թուրքիայի մեջլիսի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքի ղեկավար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի ժողովուրդը նախ փողոցային անհնազանդությամբ, իսկ երեկ արդեն ընտրատեղամասերում հեռացրեց նրանց, ում մասին ասում էին՝ չեն գնա: Ավտորիտար այս աշխարհում շնորհավորում եմ ընկերոջս՝ Փաշինյանին և նրա ընկերներին այս հիանալի հաղթանակի կապակցությամբ»,- ասվում է Փայլանի գրառման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր