00:00:00

Նոր անդամներ և նախագահ ընտրեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը

00:48, 13 մարտ 2018 Իրավական

Մարտի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը։ Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր Կոալիցիայի  կառավարման խորհրդի նոր նախագահի ընտրությանը։ Կառավարման խորհրդի անդամների կողմից ներկայացվեց ներկայիս նախագահ Թևան Պողոսյանի թեկնածությունը և  միաձայն քվեարկության արդյունքում նա վերընտրվեց այս պաշտնում: Քննարկվեց նաև Կոալիցիայի նոր անդամների ընտրության հարցը։ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿն, «Քաղաքաշինություն և տնտեսություն» ՀԿ-ն և  Կայուն զարգացման նախաձեռնություններ «Ասղացոլք» ՀԿ-ն ընտրվեցին Կոալիցիայի անդամ։   Կոալիցիայի հիմնադիր Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Մարիամ Զադոյանը ներկայացրեց 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության՝ կոալիցիայի կողմից մշակված հայեցակարգային դրույթները, այնուհետև քննարկվեցին և ամփոփվեցին արդյունքները։   Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիա. հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ 2014թ.-ի նոյեմբերի 28-ին, որին անդամակցում է շուրջ 98 ՔՀԿ-ներ` Երևանից և ՀՀ մարզերից: Կոալիցիան հիմնադրվել է Եվրոպական Միության աջակցությամբ իրականացված «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում:   Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամների ցանկ  
# Կազմակերպություն Ներկայացուցիչ Մարզ/քաղաք
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, Կոալիցիայի քարտուղարություն Կարեն Զադոյան Երևան
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ (ՄԶՄԿ) Թևան Պողոսյան Երևան
«ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» ՀԿ Արմինե Պոդոսյան Երևան
«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ Արզուման Հարությունյան Երևան
«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ Գևորգ Գրիգորյան Երևան
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ Ժաննա Ալեքսանյան Երևան
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ Արտակ Կիրակոսյան Երևան
Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ Գագիկ Պողոսյան Երևան
«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ Ալեքսանդր Շագաֆյան Երևան
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» իրավաբանական անձանց միություն Սեդրակ Վարդանյան Երևան
«Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միություն Էմին Երիցյան   Երևան
«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ Սաթիկ Բադեյան Գեղարքունիք, Սևան
«Լոռեցիների միավորում» ԲՀԿ Մենուա Բրուտյան Լոռի, Վանաձոր
«ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ Արա Մելիքջանյան Շիրակ, Գյումրի
« Պետական կառույցների հետ համագործակցության «Հանրային ցանց» իրավաբանական անձանց ոչ ֆորմալ միություն, «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ Գևորգ Մանուկյան Լոռի, Վանաձոր
«Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ Արտակ Մանուկյան Երևան
«Շվեցարիայի շրջանավարտների ասոցիացիա» ՀԿ Հասմիկ Հովհաննիսյան Երևան
«Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈՒՀԿ Սամվել Մկոյան Երևան
«Հասարակական ձայն» ՀԿ Արթուր Համբարձումյան Երևան
«Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» ՀԿ Վահագն Համբարձումյան Երևան
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր