00:00:00

ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից մասնակցել է 504 քաղաքացի, առավելագույն քվեն ստացել է «Իմ քայլը» դաշինքը

02:43, 10 դեկտեմբեր 2018

 ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից էլեկտրոնային եղանակով քվեարկության իրավունք ունեցող 729 ՀՀ քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 504 քաղաքացի: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած նիստում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Արտերկրից ԱԺ արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք է ունեցել 729 ՀՀ քաղաքացի, նրանցից ընտրություններին մասնակցել է 504-ը: Անվավեր քվեաթերթիկների թիվը 39 է: Քաղաքացիները ընտրելու հնարավորություն են ունեցել միայն կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին»,- ասաց Մուկուչյանը: Արտերկրից քվեարկող քաղաքացիներն իրենց ձայները բաշխել են հետևյալ կերպ.
  1. «Հայաստանի հանրապետական» կուսակցություն- 9 կողմ ձայն
  2. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն- 3 կողմ ձայն
  3. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն- 11 կողմ ձայն
  4. «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք- 393 կողմ ձայն
  5. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 25 կողմ ձայն
  6. «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն- 4 կողմ ձայն
  7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն- 0 կողմ ձայն
  8. «Մենք» կուսակցությունների դաշինք- 0 կողմ ձայն
  9. «Օրինաց երկիր» կուսակցություն- 1 կողմ ձայն
  10. «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն- 6 կողմ ձայն
  11. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 13 կողմ ձայն
Էլեկտրոնային քվեարկությունը ավարտվել է քվեարկության օրվանից 7 օր առաջ: Քվեարկության արդյունքներն ամփոփվել են ՀՀ-ում քվեարկությունից հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր