00:00:00

Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը՝ զինծառայողների շարային կարգով քվեարկելու մասին

22:49, 09 դեկտեմբեր 2018

ՀՀ պաշտպանության նախարարության թեժ գծին ստացվել է 39 զանգ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ս.թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ազգային ժողովի ընտրությունների հետ կապված մինչև 17։00 ՀՀ ՊՆ թեժ գծով ստացվել է 39 զանգ, որոնք հիմնականում վերաբերում էին ընտրության կազմակերպման, զորամասերից զինծառայողների տեղափոխման, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայողների քվեարկության հարցերին: Որոշ դեպքերում Պն իրավասությանը չվերաբերող հարցերով քաղաքացիներն ուղղորդվել են այլ իրավասու գերատեսչություններ: Քաղաքացիրներին տրվել են համապատասխան պարզաբանումներ: Ահազանգեր են եղել նաև այն մասին, որ զինծառայողները ընտրական տեղամաս են մտնում շարային կարգով, սակայն տեղում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ նման պատկերացում ձևավորվել է թյուրիմացաբար և խոսքը վերաբերում է հերթով և խմբերով ընտրական տեղամաս մուտք գործելու գործընթացի կազմակերպմանը: Հերթում կանգնելը շարային կարգ է համարվում և այլընտրանք չունի։ Զորամասերի մոտ տեղակայված ընտրատեղամասերում քվերակողների մեջ ժամկետային զինծառայողները զգալի քանակ են կազմում և կրելով զինվորական համազգեստ տպավորություն է ստեղծվում, թե նրանք շարային կարգով են շարժվում։ Ընդ որում «շարային կարգ» հասկացությունը ՀՀ ԶՈՒ կանոնադրություններով սահմանված չէ, ինչը թյուրիմացաբար մեկնաբանվում է, որպես շարքում կանգնած։ ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքն արգելում է շարային կարգով տեղամասային կենտրոն մուտք գործելը, ինչը պահպանելը հստակ հարահանգավորված է և կատարվում զինծառայողների կողմից։ Թեժ գիծը շարունակելու է աշխատել մինչև քվեարկության ավարտը»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր