00:00:00

էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 9-ին` ժամը 20:00-ից հետո

22:27, 09 դեկտեմբեր 2018

ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին  էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 9-ին` ժամը 20:00-ից հետո` ԿԸՀ հանձնաժողովի նիստում: Այս մասին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարեց  ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը: Նրա խոսքով` դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ էլեկտրոնային քվեարկությունը սկսվել է նոյեմբերի 30-ին` Երևանի ժամանակով 8:00-ից, և ավարտվել է դեկտեմբերի 2-ին` Երևանի ժամանակով 20:00-ին: «Էլեկտրոնային քվեարկության իրավունք ունի 729 ՀՀ քաղաքացի»,-ասաց նա: Լաուրա Գալստյանը նշեց, որ էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց (անկախ սեփականության ձևից) արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունն իրականացվում է`  Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի` համապատասխան հղման միջոցով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր