03:32:08

Մեղրին արդիականացված սահմանային անցակետ կունենա

22:01, 22 փետրվար 2018 Տնտեսություն

Մեղրիում նոր սահմանային անցակետ կկառուցվի: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը: Նրա խոսքով` ծրագիրը նախատեսվում է ավարտել առաջիկա երկու տարիների ընթացքում: «Մեղրու գործող կետի շահագործմանը զուգահեռ կկառուցվի նոր սահմանային անցակետ, որը կբավարարի սահմանների կառավարման միջազգային չափանիշներին»,-ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը՝ հավելելով, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ արդեն իրականացվում է սահմանային անցակետի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը: «Ծրագիրը ֆինանսավորվում է եվրոպական միության կողմից տրամադրված միջոցների հաշվին»,-ասաց նա: Մեղրու նոր սահմանային անցակետի նախագծային մի քանի տարբերակները առաջիկայում կդրվեն հանրային քննարկման: Նախագծերը կներկայացվեն նաեւ ճարտարապետների միություն, քաղաքաշինության կոմիտե, այնուհետեւ կհաստատվեն միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31