00:00:00

Վրաստանում «օրենքով գողի» են սպանել

23:45, 12 մարտ 2018 Իրավական

Վրաստանի իրավապահները 43-ամյա տղամարդու են ձերբակալել, ում մեղադրում են Թբիլիսիի բնակիչ, 61-ամյա Գոգի Ռաթիանիի սպանության մեջ, ով հայտնի է նաև որպես Կոչո Գոգի: Հիշեցնենք, որ Ռաթիանիին, ով մինչ այդ կրում էր Խատոև ազգանունը և հայտնի էր «գողական» աշխարհում որպես Կոչո Գոգի, սպանված են գտել սեփական բնակարանում, Թբիլիսիում, կիրակի առավոտյան: Համաձայն ոստիկանության տվյալների՝ նախկին «օրենքով գողի» վրա կրակել են որսորդական հրացանից: Հայտնի է, որ նախկինում «օրենքով գող» Գոգի Խատոևը անհայտ պատճառներով զրկված է եղել այդ տիտղոսից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր