00:00:00

«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը տուժել է Փարիզում անցկացվող բողոքի ակցիաների ժամանակ

00:47, 09 դեկտեմբեր 2018 Աշխարհ

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բենզինի թանկացումների դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաների ժամանակ «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակից Վիկտորիա Իվանովան տուժել է արցունքաբեր գազից: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, դեպքի պահին նա աշխատելիս է եղել ոստիկանական պատնեշի մոտակայքում:
«Աշխատելու պահին խուլիգանություններին ի պատասխան ոստիկանները արցունքաբեր գազ կիրառեցին: Ես ունեմ պաշտպանության համար համապատասխան միջոցներ՝ դիմակ, սաղավարտ և աչքի կաթիլներ»,- նշել է Վիկտորիան:
Դեկտմեբերի 8-ին՝ Փարիզում, դեռևս շարունակվում են «դեղին բաճկոնների» մասսայական անկարգությունները:  Բողոքի ակցիա իրականացնողները հանում են ճանապարհային նշանները, քանդում են մայթերը և հրահրում են ոստիկաններին՝ շպրտելով նրանց վրա քարեր և վիրավորելով նրանց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր