Իտալիայի Անկոնա քաղաքի ակումբներից մեկում հրմշտոցի հետևանքով 6 մարդ է մահացել, 100-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է, հայտնում է BBC-ն:
Նախնական վարկածով՝ ներկաներից ինչ-որ մեկն «այրող սփրեյ» է փչել, հավաքվածները խուճապի են մատնվել, սկսվել է հրմշտոց:
Մանրամասները՝ պարզվում են:
Միջադեպի ականատեսներից մեկն ասել է, որ տարհանման ելքերից առնվազն մեկը փակ է եղել։