00:00:00

Մահացել է հայտնի դիզայներ Ժիվանշին

22:22, 12 մարտ 2018 Մշակույթ

Հայտնի ֆրանսիացի դիզայներ Յուբեր դե Ժիվանշին մարտի 12-ին մահացել է: Ինչպես հաղորդում է The Sun պարբերականը, Givenchy հայտնի ֆրանսիական նորաձևության տան հիմնադրի մահը վրա է հասել քնի մեջ 91 տարեկանում: Նրա մահվան մասին հայտնել է դիզայներ Ֆիլիպ Վենեն: «Մեծ վշտով տեղեկացնում ենք, որ Յուբեր դե Ժիվանշին մահացել է»,- նշել է նա՝ հայտնելով, որ հարազատները կիսում են կորստի ցավը: Ժիվանշին ծնվել է1927 թվականի փետրվարի 21-ին: 1952 թվականին հիմնել է Givenchy նորաձևության տունը, որը զգեստներ է մոդելավորել հայտնի շատ դեմքերի համար, ինչպես օսկարակիր դերասանուհի Օդրի Հեփբերնը կամ ԱՄՆ Առաջին տիկին Ջեքի Քենեդին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր