00:00:00

Ցուցարար Հ. Էվոյանի գործի քննությունը կսկսվի դատաքննության փուլից. դատավոր է փոխվել

22:43, 12 մարտ 2018 Իրավական

2018 թ. մարտի 13-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ վարչական դատարանում կսկսվի ցուցարար Հասմիկ Էվոյանի գործի քննությունը: Ցուցարարի դեմ ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջում է վարչական պատասխանատվության ենթարկել նրան ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Իսկ Հասմիկ Էվոյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության գործողությունները: Գործով վերջին դատական նիստից հետո գործը մակագրվել է դատավոր Ա. Միրզոյանին և այդ հիմքով գործի քննությունը նորից կսկսվի՝ դատաքննության փուլից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր