00:00:00

Արա Աբրահամյանը Միացյալ Նահանգներում ևս «գցում» է հայերին, այնուհետև՝ փորձում կորզել նրանց ունեցվածքը (տեսանյութ)

21:44, 12 մարտ 2018 Իրավական

https://www.youtube.com/watch?v=rSuOgwP2QJw «2Ն Քոմփընի» ընկերությունը շարունակում է հանրության դատին ներկայացնել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի իրական գործունեությունը: Այս անգամ ահազանգը ստացվել է օվկիանոսի այն  կողմից՝ Միացյալ Նահանգներից, ուր Աբրահամյանը ևս դրսևորում է իր անբարեխիղճ գործելաոճը: Այս պատմությունը սկսվել է դեռևս 2011 թվականին, երբ Կալիֆոռնիայում ստեղծվել է “OrganicAmerica” LLC ընկերությունը (կայք՝ www.microsalad.com), որի գործունեության հիմնական ուղղությունը մինի-բանաջարեղենի, սերմերի և խոտաբույսերի աճեցումն է: Այս ընկերության հիմնադիրներն են “Unava”, LLC ընկերությունը (Աբրահամյանի ենթակայությամբ) և “World Organics”, LLC ընկերությունը: Նորաթուխ գործընկերներն այն ժամանակ պայմանավորվել էին, որ Աբրահամյանը դրամական միջոցներ կներդնի “Organic America” LLC ընկերության մեջ, նաև, ինչպես արդեն հայտնի սցենարում, օգտագործելով իր բիզնես և քաղաքական կապերը, կնպաստի արտադրանքի իրացմանը: Չնայած դրան, իրադարձություներն ընթացել են արդեն հայտնի ուղով. ներդրումները հարկավոր չափով չե՛ն կատարվել, իսկ բիզնեսի զարգացման օգնություն չի՛ ցուցաբերվել: Ավելին՝ Աբրահամյանը մեղադրել է իր գործընկերներին այն բանում, թե, իբր, նրանք սխալ են ղեկավարում ընկերությունը: Ինչպես հայտնում են Աբրահամյանի գործընկերների փաստաբանները, Աբրահամյանը պարտադրել է նոր համաձայնագիր կնքել, այնուհետև փորձել է յուրացնել նրանց պատկանող “Organic America” LLC ընկերության մի մասը: 2013թ. նոյեմբերին Աբրահամյանի “Unava” LLC ընկերությունը  դատարան է դիմել ընդդեմ “World Organics”, LLC ընկերության և դրա հիմնադիրների՝ Բագրատ Հովհաննեսի, Գեորգի Իմնիաշվիլիի և Տիգրան Հակոբյանի: Աբրահամյանի փաստարկները դատական պրոցեսում անհավաստի և անարժանահավատ տպավորություն են թողնում: Այս ամենը շատ է հիշեցնում նրա փաստարկները՝ ընդդեմ «2Ն Քոմփընի» ընկերության՝ Մոսկվայում: Մանրամասներն, ինչպես նաև գործի փաստաթղթերը՝ տեսանյութում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր