00:00:00

Ամենաշքեղ քարոզարշավը «Իմ քայլը» դաշինքինն է. «Հրապարակ»

13:47, 07 դեկտեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Քարոզարշավը մոտենում է ֆինիշին, անկախ ցուցանվող թվերից ու ապագա «ռապորտներից», ակնհայտորեն ամենաշքեղ քարոզարշավն «Իմ քայլը» դաշինքինն է։ ՀՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» քայլում են կողք կողքի թե՛ ցուցապաստառների, թե՛ քարոզչական լրացուցիչ ժամանակի գնման առումով։ Բուկլետների բաշխման տեսանկյունից նույնպես «առջևում» են «Իմ քայլն» ու «Լուսավոր Հայաստանը»․ գրեթե ամենօրյա ռեժիմով բնակարանների դռների մոտ վերջիններս թողնում են իրենց բուկլետները, «դարպասների» տակից ներս խցկում։ Նախորդ տարի նման ակտիվությամբ «Բարգավաճ Հայաստանն» էր բուկլետներ բաժանում»։  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր