00:00:00

Մարզպետն ուզում է ապացուցել, որ «ասողն» ինքն է. Սիփանի «ներկայությունը» կաշկանդում է. «Հրապարակ»

13:05, 07 դեկտեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզում հիմնական «պարտիան» մարզպետ Վահե Ղալումյանի և Նիկոլ Փաշինյանի եղբորորդու՝ ՏԿ նախարարի խորհրդական Սիփան Փաշինյանի միջև է։ «Մարտը» թեժ է, քանի որ եթե Սիփանը չանցնի ռեյտինգայինով, պատգամավոր չի դառնա՝ ցուցակի վերջում է։ Մարզպետն էլ ուզում է ապացուցել, որ մարզում «ասողն» ինքն է, և ևս 3 թեկնածու է առաջադրել, որոնք, ըստ բնակիչների, «կենսագրություն չունեն»։ Իսկ ցուցակի «ներքին օգտագործման տարբերակում», թեկնածուի անվան դիմաց նշված է, թե ով է նրան երաշխավորել։ Լուսինե Անտոնյանին, Հայկանուշ Բեգլարյանին, Հայկ Չոբանյանին երաշխավորել է մարզպետը։ Այստեղ իր սեփական խաղն ունի նաև Արարատ Միրզոյանը․ նրա թեկնածուն վերահսկողականի աշխատակից Էդգար Ճաղարյանն է, որը փորձում է վարչական լծակներ կիրառել, սակայն Սիփանի «ներկայությունը» կաշկանդում է։  Մյուս կուսակցություններից ակտիվ է «Մենք»-ը»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր