00:00:00

Դավիթ Շահնազարյանի որդին քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ-ից՝ որպես քաղհալածյալի որդի. «Հրապարակ»

13:02, 06 դեկտեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության համապատասխան մարմինները գրություն են պատրաստում ՀՀԿ ընտրացուցակի երկրորդ հորիզոնականում հանգրվանած Դավիթ Շահնազարյանի և նրա որդու դեմ։ Բանն այն է, որ Շահնազարյանի որդին՝ Գուրգենը, տարիներ առաջ քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ իշխանություններից, ու որպես հիմնավորում՝ Շահնազարյանի որդին ներկայացրել է հոր քաղաքական գործունեության մասին փաստեր, որոնք պետք է վկայեին, որ Դավիթ Շահնազարյանը և նրա ընտանիքի անդամները հետապնդումների են ենթարկվում Սերժ Սարգսյանի իշխանության կողմից։ Հիմա նոր իշխանությունն ուզում է գրություն ուղարկել ԱՄՆ Սիեթլ քաղաքի էմիգրացիոն ծառայություններին, որտեղ արդեն մի քանի տարի բնակվում է Շահնազարյանի որդին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները, սակայն, բարդ խնդրի առջև են կանգնած՝ ինչպիսի ձևակերպումներ տալ, որ մի կողմից հիմնավորվի, որ Դավիթ Շահնազարյանը քաղհալածյալ չի եղել, դրա ապացույցն էլ այսօր նրա՝ ՀՀԿ ցուցակում հանգրվանելն է, մյուս կողմից՝ չարդարացնեն նախորդ իշխանություններին՝ փաստելով, որ նրանք քաղաքական հետապնդումներ չեն իրականացրել։ Դավիթ Շահնազարյանը երեկ չցանկացավ մեր հարցերին պատասխանել, թեպետ ասացինք, որ որդու հետ է կապված, հարցրինք նաև՝ որդին ԱՄՆ-ո՞ւմ է, ապաստա՞ն է խնդրել։ Նա կրկնեց, որ ինքը լրագրողներին խոստացել է, որ որևէ մեկի հետ չի զրուցելու»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր