00:00:00

Ադրբեջանի ԱԳՆ-ն խիստ բողոք է հայտնել Ռուսաստանին՝ կապված «Լազարյան ակումբում» արված հայտարարությունների հետ

00:51, 06 դեկտեմբեր 2018 Աշխարհ

Պաշտոնական Բաքուն Մոսկվայում իր դեսպանության միջոցով ՌԴ ԱԳՆ-ին իր մտահոգությունն է հայտնել՝ կապված հայ-ռուսական «Լազարյան ակումբի» առաջին նիստի ժամանակ ռուս պաշտոնական անձանց հայտարարությունների հետ: Ինչպես տեղեկացնում է Minval.az-ը, Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ հանրային դիվանագիտության նոր ձևաչափ հանդիսացող «Լազարյան ակումբի» կազմակերպիչներից և նախաձեռնողներից մեկը ՌԴ Պետդումայի Եվրասիական ինտեգրման, ԱՊՀ-ի հետ առչվող հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն է: Ընդգծվում է, որ նիստին ներկա են եղել նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները, ինչն էլ բողոքի պատճառ է հանդիսացել: «Անօրինական ռեժիմի ներկայացուցիչներին հրավիրելը, ինչպես նաև Զատուլինի և մյուս ներկաների հայտարարությունները, որոնք ակնհայտ հարձակումներ են պարունակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ, նպատակ ունեն վնաս հասցնել Բաքվի և Մոսկվայի միջև բարձր մակարդակի համագործակցությանը», – ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր